ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի վերջին Հայաստանում ռոք երաժիշտների ընկերակցություն կստեղծվի, ասաց «VIBROGRAPHUS» ընկերության տնօրեն Վարդան Գրիգորյանը։
«Ընկերակցությունն արդեն գրեթե ստեղծված է, դրա կազմում կընդգրկվեն ռոք նվագող շատ հայտնի և ոչ այնքան հայտնի երաժիշտներ»,- չորեքշաբթի նա ասաց «Նովոստի» միջազգային մամուլի կենտրնում։
Գրիգորյանի խոսքերով՝ կառույցը կստեղծվի որպես հասարակական կազմակերպություն, ինչպես նաև հույս հայտնեց, որ հանրապետության կառավարական շրջանները կաջակցեն նրան։
«Ընկերակցության կազմում այնպիսի խմբեր կլինեն, ինչպիսիք են «Դոգման» ու «Էմփիրեյը»»,- պարզաբանեց նա՝ ավելացնելով, որ կազմակերպությունը բաց կլինի, և դրա կազմում կկարողանա ընդգրկվել յուրաքանչյուր ցանկացող։--0--