ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի օրվան նվիրված համերգ տեղի կունենա մայիսի 14-ին Երևանում, երեքշաբթի տեղեկացվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված մամուլի հաղորդագրությունում։
Համերգի նախաձեռնողներն են Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի, Ջուզեպե Վերդիի, Ջոակինո Ռոսինիի, ինչպես նաև Յոհան Շտրաուսի ստեղծագործությունները։
Համերգի հովանավորն է Հայ բարեգործական ընդհանուր միությունը։ -0-