ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի հայ-ռուսական համագործակցության հարցեր է քննարկել Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։ -0-