ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթվա վերջին կայցելի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
«ՀՀ նախագահը Ղարաբաղում կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին, ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման օրվան և Շուշիի ազատագրման տարեդարձին նվիրված միջոցառումներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այս եռակի տոնը նշվում է մայիսի 9-ին:-0-