ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում ՃՏՊ-ների արդյունքում զոհվել է 65 մարդ, ինչը 4,8 տոկոսով շատ է 2008 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ազգային վիճակագրական ծառայությունից, հաշվետու ժամանակահատվածում ՃՏՊ-ների արդյունքում վնասվածքներ է ստացել 513 մարդ։
Վիճակագրական տվյալների համաձայն, 2009 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արձանագրվել է 386 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 1,8 տոկոսով շատ է 2008 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ -0-