+6
Եղանակը Երևանում
Հայ

«Նովոստի-Արմենիա» գործակալության կայքը Հայաստանում առաջին տեղն է զբաղեցնում մեջբերման ինդեքսով. Yandex

14:54
04 Մայիսի 2009

Միջազգային տեղեկատվության «Նովոստի-Արմենիա» գործակալության կայքը Yandex.ru որոնողական համակարգի վարկածով Հայաստանի լրատվական կայքերի վարկանիշում մեջբերման թեմատիկ ինդեքսով երկրում առաջին տեղն է զբաղեցնում։

Մեջբերման թեմատիկ ինդեքսը (ՄԹԻ) կայքի կամ, ավելի հստակ, Ինտերնետ-ռեսուրսի կարևորության (հեղինակության աստիճանի) ցուցանիշն է Yandex որոնողական համակարգի կողմից, որը որոշվում է այդ ռեսուրսին արված արտաքին հղումների ներքին վերլուծության հաշվին։  

Տվյալ դեպքում իբրև արտաքին հղումների որակ ընկալվում է, առաջին հերթին, հղումը կատարող և հղումը ստացող ռեսուրսների միջև թեմատիկայի նմանությունը։ Որքան մեծ է այդ որակը կամ, ինչպես ասում են, հղման քաշը, այնքան Մեջբերման ավելի մեծ ինդեքս է ձեռք բերում ռեսուրսը։ ՄԹԻ վերահաշվումը տեղի ունենում ամսական 1,5-2 անգամ։  

Վարկանիշի համաձայն՝ «Նովոստի-Արմենիայի» մեջբերումը 1100 է կազմում, ինչը 350 կետով ավելի է նրան հետևող «Արմինֆո» գործակալության կայքից։ Միաժամանակ ամենաշատ մեջբերվող կայքերի հնգյակը եզրափակող «Դե-ֆակտո» տեղեկատվական-վերլուծական կայքի մեջբերման ցուցանիշը կազմում է ընդամենը 110։

Անգամ եթե վերցնենք Հայաստանի բոլոր լրատվական կայքերի հնգյակը, ապա ԱՄԻ «Նովոստի-Արմենիան» դարձյալ վարկանիշի առաջատարն է։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի ամենաշատ մեջբերվող լրատվական կայքերի հնգյակը հետևյալն է. ԱՄԻ «Նովոստի-Արմենիա»՝ 1100 վարկանիշով, «Պանարմենիան»՝ 850, «Արմինֆո»՝ 750, «Պանորամա»՝ 600, «Արմենպրես»՝ 190։    

«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը գրանցվել է 2005թ. հուլիսին՝ երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը լուսաբանելու նպատակով։

2005 թ. դեկտեմբերի 8-ին ԱՄԻ «Նովոստի-Ամենիան» և «ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը ստորագրել են համաձայնագիր՝ տեղեկատվության փոխանակման բնագավառում համագործակցության մասին։

Ամեն օր ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» կայքում (www.newsarmenia.am; www.newsarmenia.ru) օն-լայն ռեժիմով, հայերեն և ռուսերեն լեզուներով ներկայացվում է տեղեկատվություն՝ երկրում և արտասահմանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունների մասին, ներկայացվում են առաջատար քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ, փորձագետների կարծիքներ և մեկնաբանություններ։--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների