ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հրավերով այցով գտնվում է Վաշինգտոնում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը կտևի մինչև մայիսի 5-ը։
Նախատեսված են Նալբանդյանի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղարի և Ամերիկայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այցի շրջանակներում Նալբանդյանը նաև կհանդիպի Ամերիկայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ -0-