Ավտովթարից ՌԴ քաղաքացի է տուժել
30.04.2009,
12:03
Ավտովթարից ՌԴ քաղաքացի է տուժել
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի քաղաքացի, 33-ամյա Արմեն Ժոռբեսովիչը Երևանում տեղի ունեցած ավտովթարից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԻՆ երկարար ծառայությունից:
Ապրիլի 30-ին, ժամը 02.36-ին «1-03» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 45 շենքի մոտ տեղի է ունեցել ավտովթար, և վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեռևս չպարզված հանգամանքներում Ժոռբեսովիչին պատկանող «Ակուռա» մակնիշի 70 ՕԼ 797 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ծառին:
Փրկարարների ուժերով վերջինս դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:--0--