ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում հարձակում է կատարվել Armenia Today-ի համակարգողի վրա։
Ինչպես հայտնում է Armenia Today-ի խմբագրությունը, առավոտյան ժամը 5։00-ի շրջանում ծեծել և կրակ են արձակել Armenia Today տեղեկատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի վրա։
ԶԼՄ-ների հաղորդման համաձայն՝ տուժածը հոսպիտալացվել է և նրա վիճակը գնահատվում է որպես ծանր։
Գործի մանրամասներն առայժմ չեն հայտնվում։ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տվյալ պահին չի հաջողվել տեղեկատվություն ստանալ ՀՀ Ոստիկանությունից տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ -0-