Իշխող կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալու պատճառը կապված չէ հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ առկա տարաձայնությունների հետ. քաղաքագետ
Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ առկա տարաձայնությունները չեն իշխող կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալու պատճառը, կարծում է քաղաքագետ Իգոր Մուրադյանը։ ՀՅ Դաշնակցությունը երկուշաբթի հայտարարեց Հայաստանի իշխող կոալիցիայից իր դուրս գալու մասին: Կուսակցությունը հրաժարվել է օրենսդիր իշխանության բոլոր նախարարական պորտֆելներից ու պաշտոններից` ներառյալ փոխխոսնակի և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների, ինչպես նաև տարածքային կառավարման ոլորտի պաշտոնները։
Մուրադյանը կարծում է, որ «Դաշնակցությունը» դուրս եկավ կոալիցիայից այն պատճառով, որ Շվեյցարիայում ստորագրած փաստաթուղթը «ապահովում է արտաքին քաղաքականության այն ռակուրսը, որ ներկայիս իշանությունները կմիավորվեն ակտուալ ընդդիմության հետ»։
«Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը տվայլ հարցերով մտածում է նույն կերպ, ինչպես որ ներկայիս իշխանությունը, և եթե այդ միավորումը կայանա, իսկ այն կկայանա անպայման, «Դաշնակցության» համար տեղ չի մնա ոչ միայն պատմության մեջ, այլև Հայաստանում»,- ասաց նա։ --0--

