Հայ մասնագետները քննարկում են խոզի գրիպի վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցները

27.04.2009, 11:35
Հայ մասնագետները քննարկում են խոզի գրիպի վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցները
Հայ մասնագետները քննարկում են խոզի գրիպի վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցները

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Առողջապահության նախարարությունում քննարկումներ են ընթանում խոզի գրիպի վիրուսի տարածումը կանխարգելող միջոցների վերաբերյալ, որը բռնկվել է Հյուսիսային Ամերիկայում, իսկ այժմ տարածվում է նաև դեպի Եվրոպա։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության աշխատակցուհին, քննարկումներին կմասնակցի տեսչության պետ Արտավազդ Վանյանն ու այլ մասնագետներ։

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ռուսլանա Գևորգյանն ասաց գործակալությանը, որ Հայաստանի տարածքում խոզի գրիպի վիրուսի տարածումը կանխարգելող միջոցներ են անհրաժեշտ՝ ներառյալ օդանավակայանի տարածքի վերահսկողությունը։

ԱՀԿ տվյալներով՝ խոզի գրիպի վիրուսը կարող է շարունակել մուտացիայի ենթարկվել և «ավելի վտանգավոր» դառնալ, սակայն աշխարհն այսօր ավելի լավ է պատրաստված նման մարտահրավերներին։ 

Տվյալ պահին Մեքսիկայում պաշտոնապես հաստատվել է, որ H1N1 վիրուսից կամ խոզի գրիպից 20 մարդ է զոհվել, ևս 61 մարդ մահացել է հիվանդության՝ գրիպին նման ախտանիշերից, և այդ զոհերն առայժմ դասվում են խոզի գրիպից մահացածների ցուցակին։ Այս վիրուսով վարակման կամ վարակվելու կասկածի դեպքեր գրանցվել են նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում։ -0-