ԱԺ պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ-ի նստաշրջանին մասնակցելու նպատակով

24.04.2009, 13:18
ԱԺ պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ-ի նստաշրջանին մասնակցելու նպատակով

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ՝ ապրիլի 27-30-ը կայանալիք Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանին մասնակցելու նպատակով։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական պատվիրակության կազմում են պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը,  պատվիրակության անդամներ Ավետ Ադոնցը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), Հերմինե Նաղդալյանը (Հայաստանի Հանրապետական կուսակցություն),  Զարուհի Փոստանջյանը (Ժառանգություն),  Արծրունի Աղաջանյանը (Օրինաց Երկիր):-0-