ԱՄՆ-ի հայերը հուսով են, որ Օբաման կկատարի իր խոստումն ու կճանաչի Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչները հուսով են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կկատարի իր խոստումն ու կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
«Այսօր, երբ նախագահը հանդես կգա իր առաջին ուղերձով Հայոց ցեղասպանության կապակցությամբ, մենք ակնկալում ենք, որ նա լիովին կկատարի իր խոստումն ու կհաստատի Ցեղասպանության մասին պատմական ճշմարտությունը», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Ամերիկայի հայկական համագումարի հայտարարության մեջ։
Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը նշում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

