Հայ-թուրքական հարաբերություններում իրական տեղաշարժեր հնարավոր են միայն այն դեպքում, երբ Թուրքիան հրաժարվի իր նախապայմաններից. ՀՅԴ

22.04.2009, 16:02
Հայ-թուրքական հարաբերություններում իրական տեղաշարժեր հնարավոր են միայն այն դեպքում, երբ Թուրքիան հրաժարվի իր նախապայմաններից. ՀՅԴ
Հայ-թուրքական հարաբերություններում իրական տեղաշարժեր հնարավոր են միայն այն դեպքում, երբ Թուրքիան հրաժարվի իր նախապայմաններից. ՀՅԴ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերություններում իրական տեղաշարժեր հնարավոր են միայն այն դեպքում, երբ Թուրքիան հրաժարվի խոսել նախապայմանների լեզվով, ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։

«Մինչ օրս մեր բանակցությունները փակուղում են եղել հենց այն պատճառով, որ Թուրքիան անընդհատ շարունակել է բոլորին հայտնի նախապայմանները»,- չորեքշաբթի «Նովոստտի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած Երևան Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Ռուսատմյանը:

Թուրքիան նաև ադրբեջանամետ քաղաքականություն է վարում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Ռուստամյանի խոսքերով, այդ բոլոր նախապայմանները Հայաստանի համար անընդունելի են, քանի որ դրանք լուրջ չեն միջազգային սկզբունքների հիմք դառնալու համար, և «այդ առումով մեր դիրքորոշումը եղել և մնում է նույնը. պետք է գնալ մերձեցման առանց նախապայամնների»։

«Սակայն բարձր մակարդակով արված վերջին հայտարարությունները, մասնավորապես, Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, թե սահմանը չի կարող բացվել, քանի դեռ ղարաբաղյան խնդիրը լուծված չէ և հայկական զորքերը դուրս բերված չեն «իբր օկուպացված տարածքներից», նորից վերադարձ են մեկնարկային դիրք։ Եթե նման մոտեցումը շարունակվի, ապա հետագա տեղաշարժերի մասին խոսելու հարկ պարզապես չի լինի»,- ասաց Ռուստամյանը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-