Ժամանակակից հայկական պարերը չպետք է հեռանան իրենց էթնիկ ակունքներից. հայտնի հայ պարուսույց

18.04.2009, 15:26
Ժամանակակից հայկական պարերը չպետք է հեռանան իրենց էթնիկ ակունքներից. հայտնի հայ պարուսույց
Ժամանակակից հայկական պարերը չպետք է հեռանան իրենց էթնիկ ակունքներից. հայտնի հայ պարուսույց

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ժամանակակից հայկական պարերը չպետք է հեռանան իրենց էթնիկ ակունքներից, կարծում է հայտնի պարող և պարուսույց, Պարարվեստի միության նախագահ Վանուշ Խանամիրյանը։

«Ստեղծելով պարը՝ անհրաժեշտ է շատ զգույշ լինել, չի կարելի մոռանալ սեփական ակունքները, պարի մեջ միշտ անհրաժեշտ է ընդգծել և պաշտպանել հայկական ինքնությունը», - շաբաթ օրը լրագրողներին ասաց Խանամիրյանը։

Նա նշեց, որ միայն ազգագրական հիմքի վրա կառուցված պարերը դատապարտված են ձախողման։ Խանամիրյանի կարծիքով, յուրաքանչյուր պար պետք է ժամանակակից բեմականացում ունենա։

«Մեր բալետը դուրս է գալիս միջազգային ասպարեզ, նա չպետք է մնա գյուղական մակարդակի վրա, պարը պետք է մշտական առաջընթացի մեջ լինի», - ասաց հայտնի բալետմեյստեր, պարարվեստի ուսումնարանի տնօրեն Վիլեն Գալստյանը։

Նրա խոսքերով, որոշ հայկական համույթներ, որոնք չունեն աճի հեռանկար և սահմանափակ են սեփական գիտելիքներում, պնդում են, որ ազգագրական պարը պետք է պահպանվի իր սկզբնական տեսքով։

«Նման համույթները գոյության իրավունք ունեն, մենք ունենք ազգագրագետներ, սակայն նրանք չպետք է մեղադրեն այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Խանամիրյանն ու այլոք այն բանի մեջ, որ նրանք մոռանում են իրենց ակունքները», - նշեց Գալստյանը։-0-