Հայ պատգամավորները վերանայել են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը

08.04.2009, 14:26
Հայ պատգամավորները վերանայել են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը
Հայ պատգամավորները վերանայել են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ երկրորդ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի մեջ։

Ինչպես ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) փոխտնօրեն Ռոմիկ Հարությունյանը, կատարվելիք փոփոխությունները կրում են խմբագրական բնույթ։

«Փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ ԱԱԾ կազմում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումը նպատակահարմար չէ ծառայություն անվանել։ Փոփոխություններով առաջարկվում է կանոնակարգել այդ ստորաբաժանման գործունեությունը», - ասաց նա։

Նրա խոսքերով, ԱԱԾ կազմում գործող այդ ծառայությունն առաջարկվում է վերանվանել օպերատիվ-տեխնիկական վարչություն, որը Հայաստանում միակն է, ով լիազորված է վերահսկել հեռախոսազրույցները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելիս:

Այդ ստորաբաժանումը ղեկավարում է վարչության պետը, ով նշանակվում և ազատվում է պաշտոնից ՀՀ նախագահի կողմից՝ ԱԱԾ-ի տնօրենի ներկայացմամբ։-0-