ՀՐԱՏԱՊ. Հայաստանի և Իրանի միջև երկաթուղու շինարարության վերաբերյալ փոխհամաձայնության մասին նախնական հուշագիր է ստորագրվել Երևանում
03.04.2009,
16:32
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի և Իրանի միջև երկաթուղու շինարարության վերաբերյալ փոխհամաձայնության մասին նախնական հուշագիր է ստորագրվել Երևանում
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Իրանի միջև երկաթուղու շինարարության վերաբերյալ փոխհամաձայնության մասին նախնական հուշագիր է ստորագրվել Երևանում։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ տրասնպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը և Իրանի ճանապարհների ու հաղորդակցությունների նախարար Համիդ Բիհբահանին։
Ինչպես հուշագիրը ստորագրելուց հետո ասաց Իրանի նախարարը, փաստաթուղթը նախատեսում է, որ երկաթուղու երկարությունը 470 կմ կլինի, որից 60 կմ-ը կանցնի Իրանի, իսկ մնացածը՝ Հայաստանի տարածքով։ -0-

