Հայաստանի բնակիչներից ոմանք զենք ու զինամթերք են հանձնել իրավապահ մարմիններին
31.03.2009,
19:46
Հայաստանի բնակիչներից ոմանք զենք ու զինամթերք են հանձնել իրավապահ մարմիններին
Մարտի 30-31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի բնակիչները կամավոր երկրի ոստիկանության տարբեր բաժանմունքներ են հանձնել ապօրինի կերպով իրենց մոտ պահվող զենքն ու զինամթերքը, երեքշաբթի ասվում է ոստիկանության օպերատիվ ամփոփագրում։
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, նշված ժամանակահատվածում ոստիկանության տարբեր բաժանմունքներ է հանձնվել, մասնավորապես, 6 միավոր հրազեն, հրազենի 4 պահունակ, տարբեր տրամաչափի 946 փամփուշտ, 9 նռնակ:
Բոլոր նշված փաստերով իրավապահ մարմինները կատարում են նախաքննություն։ -0-

