ՀՀ իրավապահ մարմինները Իրանի երկու քաղաքացու մոտ թմրանյութ են հայտնաբերել

30.03.2009, 18:45
ՀՀ իրավապահ մարմինները Իրանի երկու քաղաքացու մոտ թմրանյութ են հայտնաբերել

ՀՀ իրավապահ մարմինները Իրանի երկու քաղաքացիներից մետադոնի 8 հաբ են բռնագրավել, տեղեկացվում է Ոստիկանության օպերատիվ ամփոփագրում։  

«Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Երևանի Ոստիկանության Կենտրոնական բաժանմունքի աշխատակիցները թմրանյութեր պահելու կասկածանքով բերման են ենթարկել Իրանի երկու քաղաքացիների՝ 28-ամյա Ռեզու Մ.-ին և Հուսեյն Ա.-ին, որոնց զննման արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է մեթադոնի 8 հաբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առգրավված հաբերն ուղարկվել են փորձաքննության, կատարվում է հետաքննություն։ --0--