Ֆրանսիան ջանքեր կգործադրի Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ

27.03.2009, 19:25
Ֆրանսիան ջանքեր կգործադրի Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:    

Սերժ Սմեսովը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշների ուղերձը:

Ուղերձում Ֆրանսիայի արտգործնախարարն անդրադառնում է Հայաստանի և Ֆրանսիայի բարձր մակարդակի հարաբերություններին, տարածաշրջանային հարցերին:

 

Վկայակոչելով Փարիզում մարտի 10-ին Հայաստանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումը և կարևորելով 2008 թ. նոյեմբերի 2-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած Մոսկովյան հռչակագիրն ու 2008 թ. դեկտեմբերին Հելսինկիում ընդունված հռչակագիրը` Բեռնար Կուշները հայտնում է Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, պատրաստակամությունը` ջանքեր գործադրելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:-0-