Մի քանի տարի անց Հայաստանը ֆուտբոլի ուժեղ հավաքական կունենա. Պոուլսեն
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մի քանի տարի անց Հայաստանը ֆուտբոլի ուժեղ հավաքական կունենա, կարծում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դանիացի առաջնորդ Յան Պոուլսենը։
Նրա խոսքերով, ներկայում Հայաստանում շատ լավ երիտասարդ ֆուտբոլիստներ կան, ովքեր մի քանի տարի հետո կդրսևորեն իրենց։
«Վերջերս ես ներկա գտնվեցի Հայաստանի առաջնության «Փյունիկ-Բանանց» հանդիպմանը և տեսա այնտեղ 18 երիտասարդ ֆուտբոլիստի, ովքեր հետագայում կարող են ներգրավվել հավաքականում»,- հինգշաբթի լրագրողներին հայտնեց Պոուլսենը։
Նա նաև ավելացրեց, որ այժմ շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ներգրավվում են խաղերի ազգային հավաքականում, և միայն Էստոնիայի հետ վաղվա խաղի համար հայտ է ներկայկացրել 22 տարեկանից ցածր վեց ֆուտբոլիստ։
Պոուլսենի կարծիքով, իսկապես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու համար հայ խաղացողներին պետք է հանդես գալ արտերկրյա ուժեղ առաջնություններում։
«Հայաստանի առաջնությունը, ինչպես և Դանիայի առաջնությունը շատ թույլ է, և մեր ֆուտբոլիստներն արտերկրյա ուժեղ առաջնություններում պետք է խաղան»,- ընդգծեց նա։
Պոուլսենը նշեց նաև մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի միայն 2-3 ակումբ է դրան ուշադրություն դարձնում։ -0-

