Հայաստանի նախագահության ընթացքում ՍԾՏՀ գործունեությունն արդյունավետ է եղել. կազմակերպության գլխավոր քարտուղար

27.03.2009, 18:20

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահության ընթացքում Սևծովյան տնտեսական համագործակցության գործունեությունն արդյունավետ է եղել, ուրբաթ հայտնեց ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում։

Հայաստանն ընդունել է ՍԾՏՀ նախագահող երկրի պարտականությունները 2008 թվականի նոյեմբերին, նրա նախագահության ժամկետը կտևի մինչև 2009 թվականի ապրիլի 30-ը։

Քրիզանթոպուլոսի խոսքերով, նշված ժամանակահատվածում անցկացվել են տարբեր մակարդակների մի քանի տասնյակ միջոցառումներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ապրիլի 15-16-ը Երևանում կայանալիք ՍԾՏՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը քննարկեցին նաև ՍԾՏՀ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:-0-