Երևանի մերձակայքում երկու մարդ ՃՏՊ զոհ է դարձել

26.03.2009, 15:42
Երևանի մերձակայքում երկու մարդ ՃՏՊ զոհ է դարձել

Երևանի մերձակայքում երկու մարդ ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դարձել, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

Մարտի 25-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում Արթուր Թ.-ի անվամբ հաշվառված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին շրջվել է, ինչի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվողներից 1979 թ. ծնված Արթուր Ստեփանյանը մահացել է, իսկ 1956 թ. ծնված Հակոբ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ, գիտակցության չգալով, նույնպես մահացել է:

Կատարվում է նախաքննություն:-0-