Հայկական պատվիրակությունը ապրիլի 14-15-ը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ նիստին
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 14-15-ը Սանկտ-Պետերբուրգում անցկացվելիք ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 32-րդ լիագումար նիստին, հաղորդում է ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«ՀՀ Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովի հետ հանդիպման ընթացքում հավաստիացրեց, որ իր գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ նիստերին»,- ասվում է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում Կրոտովը ԱԺ նախագահին փոխանցեց ԱՊՀ ՄԽՎ նախագահ Սերգեյ Միրոնովի և ՀԱՊԿ ՄԽՎ նախագահ Բորիս Գրիզլովի բարեմաղթանքները։
Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ մայիսի 14-15-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ԱՊՀ ՄԽՎ 32-րդ լիագումար նիստի օրակարգում ընդգրկված հարցերին և նախատեսվող միջոցառումներին, քննարկվեցին հետագա համագործակցությանն առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: -0-

