ՀՀ բնակիչները մարտի 23-24-ին կամավոր իրավապահ մարմիններին են հանձնել 12 նռնակ և ավելի քան հազար փամփուշտ
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ բնակիչները մարտի 23-24-ին կամավոր երկրի Ոստիկանության տարբեր բաժանմունքներ են հանձնել իրենց մոտ անօրինական պահվող զենք ու զինամթերք, երեքշաբթի տեղեկացնում է ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը։
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, նշված ժամանակահատվածում ոստիկանության Գեղարքունիքի և Սյունիքի մարզային վարչություններ, Կենտրոնականի, Էրեբունու, Մարտունու, Ստեփանավանի, Գուգարքի, Կապանի, Ապարանի, Անիի, Բաղրամյանի, Գավառի, Գորիսի, Մեղրիի և Իջևանի բաժիններ տարբեր քաղաքացիների կողմից կամավոր հանձնվել է ընդհանուր առմամբ 11 միավոր հրազեն, հրազենի 4 պահունակ, տարբեր տրամաչափի 1305 փամփուշտ, 12 նռնակ, նռնակի 20 պայթուցիչ, 1 նռնականետ, հակահետևակային 17 ական, 1 բիքվորդյան քուղ և պայթուցիկ նյութի 8 տուփ:
Իրավապահ մարմինները վարում են հետաքննություն։ --0--

