Գողություն Աշտարակ քաղաքում

24.03.2009, 19:38
Գողություն Աշտարակ քաղաքում

Մարտի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել 1936 թ. ծնված Օֆելյա Թ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, դռան փականը բացելու միջոցով իր բնակարանից գողացել են 3.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողության ոսկյա զարդեր և 5.000 դրամ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Ձեռնարկված քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 23-ին, ժամը 03.00-ի սահմաններում, անհայտ անձը պատուհանի ապակին հանելու միջոցով մուտք է գործել Օֆելյա Թ.-ի տուն, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ավազակությամբ հափշտակել է 3.000 ԱՄՆ դոլար արժողության ոսկյա զարդեր և 5.000 դրամ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:--0-