ՀՀ ոստիկանապետն այցելել էր Լոնդոն՝ Եվրոպայի երկրների ոստիկանական կառույցների աշխատանքային փորձին ծանոթանալու նպատակով
24.03.2009,
10:38
ՀՀ ոստիկանապետն այցելել էր Լոնդոն՝ Եվրոպայի երկրների ոստիկանական կառույցների աշխատանքային փորձին ծանոթանալու նպատակով
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մարտի 18-20-ը գտնվում էր Լոնդոնում՝ եվրոպական առաջատար պետությունների ոստիկանական աշխատանքի փորձն ուսումնասիրելու նպատակով, ասվում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։
Տեղեկատվության համաձայն՝ այցը տեղի է ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ՝ Հայաստանի եվրաինտեգրման շրջանակներում։
Լոնդոնում ոստիկանության պատվիրակությունը հանդիպել է Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, որոնք ներկայացրել են համայնքային ոստիկանության իրենց մոտ գործող մոդելը:
Այցին մասնակցում էր նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:-0-

