Մարքսիստական կուսակցության ղեկավարը դժգոհ է Հայ Ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակից
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը դժգոհ է ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակից, որում ինքը զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը։
«Ցուցակը կազմվել է ոչ թե ազգային շահերին համապատասխան, այլ ելնելով սեփական հավակնություններից։ Ցուցակում ինձանից առաջ կանգնած 20 մարդիկ անհայտ են թե ժողովրդին, թե քաղաքականությանը և ոչ մի դեր չեն խաղում քաղաքական կյանքում»,- Հակոբյանը երկուշաբթի հայտարարեց լրագրողներին։
Հայ ազգային կոնգրեսի 167 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակը գլխավորել են ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։
Հակոբյանը ասաց նաև, որ վրդովված է ու ստորացած, բայց քաղաքական գործիչը պետք է գործի «սառը գլխով ու ջերմ սրտով»։
«Երևանի քաղաքապետի ՀԱԿ նախընտրական ցուցակը կազմվել է ոչ թե Կոնգրեսի համագումարի որոշմամբ, այլ Հայոց համազգային շարժում կուսակցության ղեկավարության կողմից՝ առանց ՀԱԿ-ի կազմում ընդգրկված մյուս կուսակցությունների համաձայնության»,- նշեց Հակոբյանը։
Մարքսիստական կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ ինքը պայքարում է ոչ թե Ավագանու խորհրդում տեղ զբաղեցնելու համար և անցնելու դեպքում այն կզիջի ավելի երիտասարդ քաղաքական գործչի, այլ ՀԱԿ-ում տիրող կամայականությունների դեմ։
Ընդ որում Հակոբյանը նշեց, որ Մարքսիստական կուսակցությունն այժմ մտադիր չէ դուրս գալ Կոնգրեսի կազմից, բայց նման որոշում կարող է ընդունվել, եթե ցուցակի օրինականությունը չվիճարկվի։
Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն: --0—

