Երևանում կանցկացվի «Տոտալ ֆուտբոլ» ֆոտոցուցահանդեսը
23.03.2009,
14:00
Երևանում կանցկացվի «Տոտալ ֆուտբոլ» ֆոտոցուցահանդեսը
նկարիչների միությունում։
Ցուցահանդեսին կներկայացվեն հայ լուսանկարիչների աշխատանքները, որոնք արվել են ինչպես Հայաստանի ազգային և երիտասարդական խաղերի, այնպես էլ 2008թ. Հայաստանի առաջնության բարձրագույն լիգայի ընթացքում, ինչպես նաև եվրոպական խոշորոգույն ֆուտբոլային հանդիպումների ժամանակ արված լուսանկարներ։
Photo Planet Հայաստանում տեղեկատվության միակ աղբյուրն է, որը 2007 թվականին Աթենքում Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղը և 2008թ. Մոսկվայում Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը, ինչպես նաև Ավստրիայում և Շվեյցարիայում EURO-2008 ութ խաղերը լուսաբանելու պաշտոնական հրավեր է ստացել ՈՒԵՖԱ-ից։ -0-

