Ամերիկյան կենսագրական ինստիտուտը հայ ժողովրդագետին «21-րդ դարի մեծագույն միտք» մեդալին է արժանացրել

20.03.2009, 16:44
Ամերիկյան կենսագրական ինստիտուտը հայ ժողովրդագետին «21-րդ դարի մեծագույն միտք» մեդալին է արժանացրել

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկյան կենսագրական ինստիտուտը հայտնի բանագետ, ժողովրդագետ, Արևմտյան Հայաստանի բանավոր մշակույթի գիտակ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանին (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ) «Համաշխարհային ֆոլկլորի և ժողովրդական կենցաղի» քառահատոր հանրագիտարանում «Հայաստան» հոդվածը գրելու համար շնորհել է «21-րդ Դարի Մեծագույն Միտք» տիտղոսը:

Սվազլյանի խոսքերով, 50-ականներից սկսած ամբողջ աշխարհով մեկ սկսել է տեղեկություններ հավաքել հայերի ժողովրդական բանավոր ավանդության զանազան բարբառներով գրի առնված հեքիաթները, ասացվածքները, սիրո, պանդխտության, հայ ժողովդր փորձությունների վերաբերյալ երգերը, ինչպես նաև 20-րդ դարում Օսմանյան կայսրությունում իշխանության կազմակերպած ցեղասպանության վկաների պատմությունները:

«Ես փորձել են փրկել պատմական հիշողությունն անհետացումից ու կտակել այն նոր սերունդներին»,- ասաց Սվազլյանը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ հայ բանահյուսության մասին հոդված գրելու խնդրանքով իրեն դիմել է ամերիկյան Արկանզաս համալսարանի պրոֆեսոր Ուիլիամ Քլեմենթսը՝ իր խնդրանքը հիմնավորելով այն հանգամանքով, թե 1997 թ.-ին լույս է տեսել համաշխարհային բանահյուսության երկհատոր հանրագիտարանը, որտեղ, սակայն, Հայաստանը ներկայացված չէ։

2006 թ.-ին լույս տեսած «Համաշխարհային ֆոլկլորի և ժողովրդական կենցաղի» քառահատոր հանրագիտարանում, որի երկրորդ հատորը նվիրված է Հարավ-Արևելյան Ասիային ու Միջին Արևելքին, ընդգրկվել է նաև Հայաստանի մասին պատմող հոդվածը։

Սվազլյանը հատկանշական է համարում այն, որ «Մերձակա և Միջին Արևելք» բաժինը բացում է «Հայաստան» հոդվածը, որում մասնավորապես ասվում է. «Հայ մշակույթի արմատները ժամանակակից են շումերաբաբելոնական և եգիպտական քաղաքակրթություններին, հետևաբար Հայաստանը ևս քաղաքակրթության բնօրրան է»։

Հոդվածը հիմնված է 5-րդ դարի հայ պատմիչ Մովսես Խորենացու ժառանգության վրա, դրանում ընդգրկված են հայ ժողովրդի հերոսական առասպելները, հերոսական պատերազմներին նվիրված պատմական երգեր։ Հոդվածում հայ ժողովրդի ճարտարապետական արվեստի, խճանկարչության, երգերի ու պարերի, թատրոնի, կտորագործության ու գորգագործության մասին գաղափարն է դրված։

Հոդվածում նաև նշվում է, որ ցեղասպանության ժամանակ զոհվել է ավելի քան 1,5 մլն հայ, իսկ հայկական ժամանակակից պետությունը կազմում է ավելի վաղ գոյություն ունեցած պատմական Հայաստանի 1/10 մասը։  

Ասուլիսի ընթացքում տեղի ունեցավ հայերի ցեղասպանությանը նվիրված երգի շնորհանդեսը՝ Գևորգ Աչյանի կատարմամբ։ Երաժշտության հեղինակը Դանիել Երաժիշտն է, իսկ խոսքերը լիտվացի պոետ Էդուարդ Մեժելայտիսինն են։

«Ես այնքան էի խորասուզվել Սվազլյանի աշխատանքներում, որ հայերի ցեղասպանությանը նվիրված երգ գրելու միտք ծագեց»,- ասաց Երաժիշտը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-