2009 թ.-ի հունվար-փետրվարին ՀՆԱ ծավալը Հայաստանում կրճատվել է 3,7 տոկոսով
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Օպերատիվ վիճակագրական տվյալներով, Հայաստանի ՀՆԱ-ն , 2009 թ.-ի հունվար-փետրվարին կրճատվել է 3,7 տոկոսով։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՆԱ ծավալը կազմել է 282,2 մլրդ դրամ (923,7 մլն դոլար)։
Վիճակագրական տվյալների համաձայն, 2009թ. հունվար-փետրվար ամիսներին գրանցվել է սպառողական գնաճ՝ 2,5 տոկոսով՝ 2008թ. հունվար-փետրվարի համեմատ։Միևնույն ժամանակ 2008 թ.-ի դեկտեմբերի համեմատ գրանցվել է տվյալ ցուցանիշի անկում 0,7 տոկոսով։
Հաշվետու ժամանակաշրջանում արդյունաբերական ապրանքների արտադրողների գները կրճատվել են 9,6 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։
2009թ. հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերական ապրանքների ֆիզիկական ծավալի ցուցանիշը կազմել է 90,3 տոկոս։
2009թ. հունվար-փետրվար ամիսների արդյունքներով, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 506,5 մլն դոլար՝ 26,2 տոկոսով կրճատվելով 2008թ. ժամանակաշրջանի համեմատ։
2008թ. հունվար-փետրվար ամիսների տնտեսական աճը կազմել է 10.1 տոկոս։
Պետբյուջեի համաձայն, 2009թ. ՀՆԱ աճը Հայաստանում նախատեսված է 9,2 տոկոսի չափով։ ($1 – 372,89 դրամ). --0—

