ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության կենտրոնական տարրերից են
ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության կենտրոնական տարրերից է, ուրբաթ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության ՆԱՏՕ-ի բաժնի պետ Արման Իսրայելյանը «Հարավկովկասյան երիտասարդական ֆորում. ՆԱՏՕ-ի 60-ամյակը. Նոր սկիզբ» համաժողովի ընթացքում։
«Եվրաինտեգրման քաղաքականությունը շարունակում է հանդիսանալ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայություններից մեկը, և մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ այդ քաղաքականության կենտրոնական տարրերից են»,- ասաց Իսրայելյանը։
Նրա խոսքերով, հայկական կողմը գնահատում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը և մասնակցությունը «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին որպես Հայաստանի անվտանգության բազմաշերտ համակարգերի կարևոր բաղադրյալ։
«2004 թվականին Ստամբուլում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքում Դաշինքի գործընկերության քաղաքականության ծանրության կենտրոնը տեղափոխվեց Հարավային Կովկաս, ինչի արդյունքում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դարձավ ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկը»,- ասաց ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչը։
Նրա խոսքերով, Հայաստանը մտադիր է պահպանել համագործակցության ներկայիս բարձր տեմպերը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) իրականացմանը։
Իսրայելյանը նշեց, որ IPAP ծրագրի միջոցառումների իրականացման ընթացքը կարելի է դրական գնահատել։
«Ներկայում Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկում են IPAP լրամշակված տարբերակը 2009-2010 թվականների համար»,- ասաց նա։
Իսրայելյանն ընդգծեց, որ Հայաստանը, հավատարիմ մնալով իր պարտականություններին, ՆԱՏՕ-ի կողմից խաղաղապահ ոլորտում իրականացվող միջոցառումների համատեքստում, շարունակում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի՝ Կոսովոյում իրականացվող խաղաղապահ գործուներությանը։
Ավելին, ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով, 2008թ. հունիսին հայ խաղաղապահների թիվը Կոսովոյում կրկնապատկվեց և հասցվեց 70 մարդուց բաղկացած վաշտի։
«Ներկայում դիտարկվում են Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կողմից իրագործվող գործողություններին միանալու գործնական տարբերակները»,- ընդգծեց Իսրայելյանը։
Նա նշեց նաև Դաշինքի կողմից ցուցաբերվող աջակցության և երկկողմանի արդյունավետ ռազմական համագործակցության բարեփոխման կարևորությունը Զինված ուժերի բարեփոխման առումով։
«Այդ բարեփոխումները դիտարկվում են որպես միջոց՝ Հայաստանի պաշտպանական համակարգը միջազգային առաջատար չափանիշներին համապատասխանեցնելու համար»,- նշեց Իսրայելյանը։
Նրա խոսքերով, Հայաստանն օգտվում է IPAP-ից իր պաշտպանական համակարգերը և անվտանգության համակարգերը բարեփոխելու և դաշնակիցների հետ փոխգործակցության հմտությունները բարձրացնելու համար։
Իսրայելյանն ընդգծեց, որ այդ բարեփոխումների վերջնական նպատակը ժողովրդական հասարակությունների համակարգերին և ժամանակակից ռազմական պահանջներին համահունչ պաշտպանական համակարգի ստեղծումն է։
«Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում հայկական իշխանությունները նույնպես արդյունավետ համագործակցում են ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների հետ»,- նշեց ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա նկատեց, որ IPAP ընթացակարգի գործածումը «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում և հասարակական դիվանագիտության ոլորտում կարող է արդյունավետ լինել հանրային տեղեկացվածության գիտությանն առնչվող ազգային ռազմավարությունների մշակման տեսանկյունից։ -0-

