Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնը համակարգիչներ և մարզական սարքավորումներ է ստացել

12.03.2009, 19:54
Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնը համակարգիչներ և մարզական սարքավորումներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնը 20 հազար դոլարի համակարգիչներ և մարզական սարքավորումներ է ստացել:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը և Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան Հայաստանի Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնին տրամադրեցին համակարգիչների սեղաններ, հեռուսատացույցներ, DVD-ներ, մարզասարքեր և այլ սարքավորումներ, որոնք ձեռք են բերվել Կենտրոնի համար ԱՄՆ պետքարտուղարության Թաֆտի անվան փախստականների հիմնադրամի կողմից հատկացված 20 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհի օգնությամբ:

«Հայաստանում մարդասիրական գործունեության շրջանակներում յուրաքանչյուր շահառուի ճակատագիրը ԱՄՆ-ի և UNHCR-ի ուշադրության կենտրոնում է եղել, և այս մարդասիրական ակցիան հերթական անգամ վկայում է, որ մեր կենտրոնի հանդեպ վստահություն է ցուցաբերվել համատեղ ծրագրերի իրականացման հարցում այն շահառուների համար, ովքեր ունեն դրա խիստ անհրաժեշտությունը»,- հայտարարեց Հայաստանի Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մանցականյանը Կենտրոնին սարքավորումներ տրամադրելու հանդիսավոր արարողության ժամանակ:

Իր հերթին դեսպան Մարի Յովանովիչը նշեց, որ ամբողջ աշխարհում այսօր 31,7 մարդ է ապրում հայրենիքից հեռու, և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը զբաղվում է նրանց վերադաձման խնդրով, օգնում է նրանց ապաստարան գտնել այլ երկրներում:

«Հայաստանի և ԿԽՎԿ համար փախստականներին օգնության և ապաստարանի տրամադրումը նորություն չէ, շատ տարիների ընթացքում այստեղ ապաստարան են գտնում փախստականները Ադրբեջանից, իսկ վերջին տարիներին նաև Իրաքից, և մենք շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը, ԿԽՎԿ և ՄԱԿ-ի ՓԳՀ-ին նրանց կողմից այս ուղղությամբ կատարվող աշխատանքի համար»,- ասաց նա։     

Յովանովիչի խոսքերով,  Թաֆտի հիմնադրամի շրջանակներում փոքր չափի միանվագ օժանդակություն է տրամադրվում փախստականների համար ծրագրերի և միջոցառումների իրականացման և սատարման համար։     

«Այս միջոցները կավելանան ՄԱԿ-ի ՓԳՀ-ի կողմից Վերականգնողական կենտրոնին տրամադրվող 10 հազար դոլարի չափով դրամաշնորհի հաշվին, որով հայազգի իրաքցի փախստականներին առողջության վերականգնման ծառայություններ և հասարակական-հոգեբանական խորհրդատվություններ կմատուցվեն»,- պարզաբանեց նա։   

Ներկայում ՀՀ Միգրացիոն գործակալությունում բնակվում է ավելի քան 1000 փախստական Իրաքից, որոնցից շատերը ֆիզիկական և հոգեբանական տրավմաներ են ստացել Իրաքում ռազմական գործողությունների արդյունքում։ -0-