Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Փարիզում անցկացվող գրքի միջազգային տոնավաճառին
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Փարիզում մարտի 13-18-ն անցկացվող գրքի միջազգային Salon du Livre տոնավաճառին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը։
«Հայկական տաղավարում կներկայացվի Հայաստանում հրատարակված շուրջ 120 անուն գիրք ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով»,- ասաց Դուրգարյանը։
Նրա խոսքերով, ցուցադրվող նմուշների շրջանում հայկական մշակույթին և պատմությանը նվիրված ալբոմներ ու գրքեր են, գեղարվեստական գրականություն, ինչպես նաև գրքերի DVD-տարբերակներ։
Դուրգարյանը նաև հայտնեց, որ հայկական տաղավարում առանձին անկյուն կհատկացվի 20-րդ դարի հայ ականավոր պոետ Եղիշե Չարենցին, ում ծննդյան տարեդարձը համընկնում է տոնավաճառի բացման օրվա հետ։
Salon du Livre գրքի տոնավաճառը Փարիզում անցկացվում է 1981 թ.-ից։
Ավանդաբար տոնավաճառին ներկայացվում են գրքեր, ամսագրեր, տեղեկատվության մուլտիմեդիոն միջոցներ, ԶԼՄ-ներ։ Սա ինչպես տպագրության շուկայի պրոֆեսիոնալների, այնպես էլ հասարակ սպառողների հանդիպման վայր է։ Տոնավաճառին 20 երկրի արտադրանք է ներկայացվելու։ --0--

