Հայաստանն ու Իրանը պայմանավորվածություն ձեռք կբերեն ազատազրկման դատապարտվածների տեղափոխման վերաբերյալ
12.03.2009,
18:19
Հայաստանն ու Իրանը պայմանավորվածություն ձեռք կբերեն ազատազրկման դատապարտվածների տեղափոխման վերաբերյալ
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստին հավանություն տվեց Իրանի հետ «Ազատազրկման դատապարտվածների տեղափոխման մասին» համաձայնագրի կնքման առաջարկին։
Ինչպես նիստի ընթացքում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, տվյալ համաձայնագիրը հնարավորություն կտա Հայաստանի և Իրանի քաղաքացիներին, ովքեր ազատազրկան են դատապարտված երկրներից մեկում, պատիժը կրել հայրենիքում։
«Հայաստանի և Իրանի միջև դատապարտյալների փոխանակման գործընթացն արդեն հաստատվել է և իրականացվում է դիվանագիտական ուղիներով։ Սակայն դա շատ ժամանակ է պահանջում, իսկ կնքվելիք համաձայնագիրը թույլ կտա արագացնել և թեթևացնել տեղափոխման գործընթացը»,- կարծում է նա։
Նախարարի խոսքերով, համաձայնագիրը թույլ կտա պահպանել քաղաքացիների՝ իրենց հայրենիքում պատիժ կրելու իրավունքը։ -0-

