ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի նախկին նախագահի հետ քննարկել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հեռանկարները
12.03.2009,
11:29
ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի նախկին նախագահի հետ քննարկել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հեռանկարները
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիա կատարած իր այցի շրջանակներում երեքշաբթի հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ։
Ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին: Շիրակն ու Նալբանդյանը քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր։
Շիրակը ջերմությամբ հիշելով 2006 թ. իր այցելությունը Երևան՝ ասել է, որ հնարավորության դեպքում նորից կայցելի Հայաստան: -0-

