ՀՀ վարչապետը մնացել է առանց տեղեկատվական ապահովման
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ վարչապետի մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանն ու ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից, հաղորդվում է ՀՀ կառավարության կայքում։
Մերի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից մարտի 10-ի որոշմամբ, իսկ Դիանա Մնացականյանը՝ մարտի 5-ի որոշմամբ։
Ավելի վաղ Հարությունյանը հայտարարել է, որ տեղափոխվում է նախագահի աշխատակազմ, իսկ Մնացականյանը վերադառնում է Հայաստանի Հանրային հեռուստատեսություն՝ նախկին աշխատանքին։
Մերի Հարությունյանը կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է վերջին 10 տարվա ընթացքում։ Դիանա Մնացականյանը կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար է նշանակվել 2008 թ.-ի սեպտեմբերից
Մինչ այդ նա կատարում էր Հայաստանի Հանրային հեռուստաընկերության միջազգային կապերի բաժնի ղեկավարի պարտականությունները։ 2006 թ.-ից «Եվրատեսիլ» մրցույթի հայկական նախագծի համակարգողն է, գլխավորել է մրցույթի Հայաստանի պատվիրակությունները։ --0—

