Որոշ փոփ-աստղեր ցնցված են կենդանի երգեցողությամբ երգելու փաստից

10.03.2009, 20:02
Որոշ փոփ-աստղեր ցնցված են կենդանի երգեցողությամբ երգելու փաստից

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ փոփ-աստղերից ոմանք ցնցված են կենդանի երգեցողությամբ երգելու փաստից, ասաց ARM StRONG PRODUCTION կազմակերպության տնօրեն, համերգների կազմակերպիչ Վահե Հարությունյանը։    

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով հանրապետությունում խստացվել է նախարարության ենթակայության տակ գտնվող դահլիճներում ձայնագրվածքների կիրառությունը։ Հրամանի համաձայն, պետական համերգների և միջոցառումների անցկացման նպատակով դահլիճների վարձակալության (օգտագործման) պայմանագրերում պարտադիր կարգով սահմանվում են միայն կենդանի երգեցողության (фонограмма-) ապահովման վարձակալի (օգտագործողի) պարտավորություն` բացառելով որևէ ձայնագրվածքի (фонограмма +) գործածումը։

«Հայ էստրադայի որոշ աստղերի համար առանց ձայնագրվածքի երգելը իսկական ցնցում էր, նրանք հրաժարվեցին մասնակցել մարտի 8-ի համերգին»,- չորեքշաբթի նա ասաց լրագրողներին։

Կանանց միջազգային տոնի առթիվ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպվել էր նախարարի հրամանից հետո առանց ձայնագրվածքի գործածման առաջին համերգը՝ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ։ 

Հարությունյանը հայտնեց, որ իրենք խստորեն հետևել են նախարարի հրամանի կատարմանը, ինչի կապակցությամբ հատուկ սարքավորումներ են օգտագործվել, սակայն կատարողներից մեկը, այդուհանդերձ, համերգի անցկացման կարգը խախտել է՝ իր ելույթում օգտագործելով ձայնագրվածք։

Հարությունյանի խոսքերով, ձայնագրվածքի օգտագործումը առաջին հերթին անարգանք է լսարանի հանդեպ և որ օրենքները խստացնելով կարելի է պաշտպանել սպառողների իրավունքները։  

«Մեր փորձում եղել են դեպքեր, երբ մարդիկ պարզապես լքել են դահլիճը համերգի կեսից, վրդովված, որ փող են վճարել ոչ թե կենդանի հնչողության, այլ ձայնագրվածքի համար»,- ասաց նա։

Ընդ որում նա նշեց, որ ձայնագրվածքների մասին նախարարի հրամանը ոչ մի կերպ չի անդրադառնա տոմսերի գների և համերգների անցկացման պարբերականության վրա։   

Իր հերթին, «Արամ Խաչատրյան» համերգասրահի և Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը նշեց, որ ձայնագրվածքի կիրառման հանդեպ վերահսկողությունը խստացնելու մասին հրամանը բացարձակապես արդարացի է։

«Համերգներին պետք է պահպանել որակն ու կենդանի հնչողությունը»,- ասաց նա։ --0--