ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը հերքել է վարչապետի և մի քանի նախարարների հրաժարականի վերաբերյալ տեղեկատվությունը

10.03.2009, 19:48

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը հերքել է վարչապետի և մի քանի նախարարների հրաժարականի վերաբերյալ տեղեկատվությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե վարչապետն ու մի քանի նախարարներ հրաժարական են ներկայացրել:

«Նման բան չկա, և այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Սամվել Ֆարմանյանը:

Հայկական տպագիր մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, ընդդիմադիր ԶԼՄ-ներին հրաման է տրվել անվանարկել կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին՝ գործադիր իշխանությանը վարկաբեկելու նպատակով:-0-