Հայաստանի ոչ պետական բուհերի արտոնագրերը դադարեցնելու մասին որոշումը լիովին արդարացված է. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի 13 ոչ պետական բուհերի արտոնագրերը դադարեցնելու մասին ՀՀ Գիտության և կրթության նախարարության որոշումը արդարացի էր, կարծում է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի առաջնորդ Կարեն Ավագյանը։
«Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչ է կատարվում ոչ պետական բուհերում. չկա համապատասխան մանկավարժական կազմ, չկա համապատասխան ուսումնական ծրագիր, չկան գիտահետազոտական տարածքներ և լաբորատորիաներ»,- ասաց Ավագյանը ուրբաթ արտոնագրերից զրկված մի շարք բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքերով, նման ուսումնական հաստատություններում ուսանողներին գիտելիքներ չեն տալիս, իսկ նրանց տված դիպլոմները հետագայում ուսանողներին պետք չեն գալիս։ Ավագյանը կարծում է, որ նման բուհերի շրջանավարտների մեծամասնությունը հետագայում չեն կարող աշխատանք գտնել անմրցունակության պատճառով։
Ավագյանը կարծում է, որ բուհերի փակումը տեղի է ունենում բացառապես հենց իրենց ուսանողների շահերից ելնելով։
Նա նշեց, որ ուսանողներին իրենց հայեցողությամբ հնարավորություն կընձեռվի ընտրել Հայաստանի մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն, որտեղ նրանք կկարողանան շարունակել կրթությունը։
Իր հերթին «Ֆիրդուսի» համալսարանի ռեկտոր Մնացական Հարոյանը չհամաձայնեց Ավագյանի դիրքորոշման հետ։ Նա կարծում է, որ իր համալսարանը օրենքով գործող հաստատություն է, որտեղ ուսանողները պակաս կրթություն չեն ստանում, քան պետական բուհերում։
Նա նշեց, որ պատրաստվում է դատարան դիմել՝ նախարարության որոշումը բողոքարկելու համար։ --0--

