Արտասահմանցի ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի շտաբ

03.03.2009, 19:32
Արտասահմանցի ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի շտաբ

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմական կցորդները երեքշաբթի այցելեցին ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի շտաբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Կորպուսի հրամանատար, գնդապետ Ա.Մակարյանը նախ ողջունեց հյուրերին` ԲԿ շտաբում, ապա վերջիններիս ներկայացրեց որոշ տեղեկություններ կորպուսի, շտաբի և անձնակազմի վերաբերյալ: Այցի ընթացքում ռազմական կցորդները շրջեցին շտաբում, ծանոթացան զինծառայության իրականացման պայմաններին:

5-րդ բանակային կորպուսի առաջին հրամանատարը ՀՀ պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանն էր։ --0--