Հայաստանում առաջին IPO տեղակայումը տեղի կունենա արդեն 2009 թ.-ին. փորձագետ

27.02.2009, 16:02
Հայաստանում առաջին IPO տեղակայումը տեղի կունենա արդեն 2009 թ.-ին. փորձագետ
Հայաստանում առաջին IPO տեղակայումը տեղի կունենա արդեն 2009 թ.-ին. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում առաջին IPO տեղակայումը տեղի կունենա արդեն ընթացիկ տարում, կարծում է աուդիտորային խորհրդատվական Grant Thornton Amyot ընկերության գործընկեր Գուրգեն Հակոբյանը։

«Հուսով ենք, որ մոտ ապագայում առաջին IPO-ն կլինի։ Մեր կարծիքով, դա տեղի կունենա արդեն 2009 թ.-ին։ Մենք ինքներս ոչ մի գնահատական չենք տալիս, դա պետք է որոշի մասնավոր հատվածը, բայց քանի որ IPO-ի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է, կարծում ենք, որ ելքը այդ շուկա տեղի կունենա արդեն մոտ ժամանակներս»,- ասաց նա լրագրողներին ուրբաթ «Կապիտալի շուկաները Հայաստանում» առաջին ֆորումի շրջանակներում։   
 
Ֆորումի կազմակերպիչը Grant Thornton Amyot ընկերությունն է՝ Հայաստանի կենտրոնական բանկի, Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի բանկերի միության, «NASDAQ OMX Հայաստան» ֆոնդային բորսայի, Հայաստանում Ամերիկայի Առևտրային պալատի (AmCham), USAID «Ֆինանսական հատվածի զարգացումը» ծրագրի աջակցությամբ։ 

ԻՆչպես հայտնեց Հակոբյանը, անցկացվող ֆորումի նպատակներից մեկը հայ գործարարներին կապիտալի շուկայի խնդիրների և մեխանիզմների, ֆինանսների որոնման այլընտրանքային ուղիների, IPO հեռանկարների մասին հստակ պատկերացում կազմելու գործում օգնելն է։

Միևնույն ժամանակ նա ավելացրեց, որ դեռ շատ գործ կա անելու, քանի որ Հայաստանում կապիտալի շուկան գտնվում է ձևավորման փուլում, և կառավարությունը գործադրում է ամեն ջանք, որպեսզի համակարգը համապատասխանի այն չափանիշներին, որոնք հրապարակային գործարքներ կատարելու հնարավորություն են տալիս—0--