ՀՐԱՏԱՊ. Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները Երևանում հուշագիր են ստորագրել 2009-2011 թթ.-ի համագործակցության հիմնական ուղղությունների մասին
13.02.2009,
11:03
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները Երևանում հուշագիր են ստորագրել 2009-2011 թթ.-ի համագործակցության հիմնական ուղղությունների մասին
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Աղվան Հովսեփյանն ու Յուրի Չայկան ուրբաթ Երևանում հուշագիր են ստորագրել 2009-2011 թթ.-ի Գլխավոր դատախազությունների համագործակցության հիմնական ուղղությունների մասին։
Հովսեփյանի և Չայկայի կողմից կնքված հուշագրի համաձայն, առաջնահերթային ուղղությունների թվում նշվում է քրեաիրավական ոլորտից դուրս համագործակցությունը, մասնավորապես, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև կաշառակերության, ահաբեկչության, միջազգային հանցավորության, մարդկանց, զենքի, թմրանյութերի, հոգեմետ միջոցների առևտրի դեմ պայքարի գործում համագործակցությունը, քրեական գործերում, ինչպես նաև հանցավոր ճանապարհով կուտակած եկամուտների հայտնաբերման և բռնագրավման հարցերում իրավական օգնության ցուցաբերումը։--0--

