ՀՀ նախագահը մեղադրյալների բացակայության դեպքում դատավարություն անցկացնելը թույլատրող օրենք է ստորագրել
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 11-ին ստորագրել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքում, «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում», «ՀՀ դատական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները, հինգշաբթի հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 5-ին փոփոխություններ և լրացումներ կատարեց Քաղաքացիական, Քրեական և Վարչական դատավարության օրենսգրքերում, ինչպես նաև «Սնանկության մասին» օրենքում։ Ըստ լրացումների, մասնավորապես, առաջարկվում է քրեական գործերով լսումներն անցկացնել ամբաստանյալների բացակությամբ, որոնք հեռացվել են դատական նիստերի դահլիճից անվայել վարքի համար։ Դահլիճից հեռացված ամբաստանյալները ներկա կլինեն դատավճիռի հրապարակմանը։
Ուղղումներով նաև առաջարկվում է վերացնել մասնագիտացված քրեական և քաղաքացիական դատարանների համակարգը, որոնք կփոխարինվեն ընդհանուր իրավասության դատարաններով։
Ուղղումները դժգոհություն են առաջ բերել խորհրդարանական ընդդիմության շրջանում։ Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ընդգծել է, որ դատական գործի դիտարկումը առանց մեղադրյալի մասնակցության հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նորմերին։ --0--

