ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի թիվը բավարար չէ ծառացած խնդիրների լուծման համար. փորձագետ

11.02.2009, 18:20
ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի թիվը բավարար չէ ծառացած խնդիրների լուծման համար. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի թիվը բավարար չէ ծառացած խնդիրների լուծման համար, կարծում է  Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Նրա կարծիքով, 10-15 հազ. զինվորը չի կարող լուծել որևէ լուրջ ռազմական խնդիր, և, առավել ևս, հակակշիռ լինել ՆԱՏՕ-ին։

«Նրանք, ավելի շուտ, կկատարեն ոստիկանական գործառույթներ, ինչի մասին վկայում են նրա առջև դրված խնդիրները»,- ավելացրեց նա։

Սարգսյանն ընդգծեց, որ տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր մոտենում է դրանց ստեղծմանն իր տեսանկյունից։

«Եթե Հայաստանում կարծում են, որ դրանց ստեղծումը կարելի է օգտագործել ղարաբաղյան հարցում, ապա Ադրբեջանում կարծում են, որ դրանք կդառնան ռուսական ռազմամթերքի փոխանցման օրինական ճանապարհ, իսկ Վրասատանում վստահ են, որ դրանք կտեղակայվեն Աբխազիայում»,- նշեց նա։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է փետրվարի 4-ին Կրեմլում ՀԱՊԿ առաջնորդների հանդիպման արդյունքում։ 

Հավաքական ուժերը կօգտագործվեն ռազմական ագրեսիայի արտացոլման, միջազգային ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, միջազգային կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի հատուկ գործողություններ անցկացնելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու համար։   

Ծրագրվում է, որ հավաքական ուժերը մշտական հիմունքներով տեղակայված կլինեն Ռուսաստանում և դրանց կավելացվեն ՀԱՊԿ երկրների ռազմական ստորաբաժանումները։ Բոլոր ուժերը ընդհանուր հրամանատարություն կունենան։ Որպես հնարավոր տարբերակ դիտարկվում է այն, որ ուժերի կորիզը կկազմեն ռուսական 98-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիան և ՌԴԶ 31-րդ դեսանտային գրոհային բրիգադը։  -0-