Թուրքիայի միջոցով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ չեն վարվում. ՀՀ ԱԳՆ
11.02.2009,
11:56
Թուրքիայի միջոցով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ չեն վարվում. ՀՀ ԱԳՆ
Թուրքիայի միջոցով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ չեն վարվում, ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով «Հյուրիեթ» թերթում հրապարակված լուրն այն մասին, թե ԼՂ հարցում Թուրքիայի միջնորդության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
«Ինչպես բազմիցս նշել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ՝ Մադրիդյան առաջարկությունների հիման վրա», - ասել է Բալայանը։-0-

