Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու գործոններից մեկը դարձավ հայ պատգամավորների նկատմամբ հարուցված գործը. ՀՀԿ
Երևանում մարտյան անկարգությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում քննվող «յոթի գործը» Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու հիմք հանդիսացավ, համաձայն որոնց ամբաստանյալների բացակությամբ թույլատրվում է դատական լսումներ անցկացնել, ասաց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։
ՀՀ Ազգային ժողովն անցած հինգշաբթի նիստի ժամանակ փոփոխություններ և լրացումներ կատարեց Քաղաքացիական, Քրեական և Վարչական դատավարության օրենսգրքերում, ինչպես նաև «Սնանկության մասին» օրենքում։ Ըստ լրացումների, մասնավորապես, առաջարկվում է քրեական գործերով լսումներն անցկացնել ամբաստանյալների բացակությամբ, որոնք հեռացվել են դատական նիստերի դահլիճից անվայել վարքի համար։ Դահլիճից հեռացված ամբաստանյալները ներկա կլինեն դատավճիռի հրապարակման ժամանակ։
«Հաճախ են լինում դեպքեր, երբ ամբաստանյալները դիտավորյալ խոչընդոտում են դատավարության նորմալ ընթացքին։ Այս փոփոխությունները այդ մարդկանց շոու կազմակերպելու հնարավորությունից զրկելու նպատակ են հետապնդում», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նա։
Զոհրաբյանի խոսքերով, նման նախադեպերից մեկը «յոթի գործն է»։
Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։
Բացի այդ, դատարանը քննում է գործը՝ ըստ մեղադրանքի ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով:
Զոհրաբյանը նաև ասաց, որ այս լրացումներն ու փոփոխությունները նախատեսվում էին մի քանի ամիս առաջ, սակայն «յոթի գործով» առաջացած իրավիճակի պատճառով որոշվել է արագացնել գործընթացը։
«Իշխանությունները միայն շահագրգռված են շուտափույթ և արդար որոշում ընդունել այս գործի առնչությամբ», - ավելացրեց իշխող կուսակցության փոխնախագահը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200-ը։--0—

