Հետխորհրդային տարածաշրջանի միջազգային կառույցներում պակասում է բազմակարծությունը
Միջազգային կառույցներում՝ ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, ԱՊՀ ՄԽՎ-ում, ԵՎՐԱԶԵՍ-ում և հետխորհրդային տարածաշրջանի այլ կառույցներում քիչ է բազմակարծությունը, կարծում է ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված քաղաքական կառույցներում պակասում է բանավիճելու կարողությունը, քիչ է արտահայտվող կարծիքների բազմակարծությունը»,- ասաց նա հինգշաբթի «Նովոստի» մամուլի կենտրոնում կայացած «Անդամակցություն միջազգային կազմակերպություններին. ճնշման գործիք ինքնավար հանրապետությունների համար, թե՞ աջակցություն ժողովրդավարության զարգացմանը» թեմայով Երևան –Մոսկվա տեսակամուրջի ժամանակ:
Եվ դա, Աշոտյանի կարծիքով, խանգարում է, որ նման կազմակերպությունների անդամ-երկրներն ամբողջովին օգտագործեն իրենց կառույցներում առկա ներուժը:-0-

