ԱՊՀ-ն Ռուսաստանի արտաքին քաղաքականության բացարձակ գերակայությունն է. Հայաստանում ՌԴ դեսպան

05.02.2009, 14:00
ԱՊՀ-ն Ռուսաստանի արտաքին քաղաքականության բացարձակ գերակայությունն է. Հայաստանում ՌԴ դեսպան

ԱՊՀ-ն Ռուսաստանի արտաքին քաղաքականության բացարձակ գերակայությունն է, հինգշաբթի ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը։

«ԱՊՀ տարածքը բացարձակ գերակայություն է։ Դա արտացոլված է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում, իսկ Համագործակցության գործընկերները մեր գերակա, արտոնյալ գործընկերներն են», - ասաց Պավլովը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Միաժամանակ նա նշեց, որ 2008 թ.-ին ընդունվել է մինչև 2020 թ.-ը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությունը, ամրապնդվել է ԱՊՀ-ՀԱՊԿ և ԵվրԱզԷՍ ինտեգրացիոն օղակը։-0-