Հայաստանում 2009 թվականի հունվարին 2008-ի հունվարի համեմատ սղաճը կազմել է 4 տոկոս. վիճակագրություն

30.01.2009, 19:29
Հայաստանում 2009 թվականի հունվարին 2008-ի հունվարի համեմատ սղաճը կազմել է 4 տոկոս. վիճակագրություն

Հայաստանում 2009 թվականի հունվարին 2008-ի հունվարի համեմատ սղաճը 4 տոկոս է կազմել։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից, պարենամթերքի գների տարեկան ցուցանիշը կազմել է 101,7%, իսկ ոչ պարենային մթերքներինը՝ 98,3%, ծառայությունների դրույքներինը՝ 111,5%։

Ընթացիկ տարվա հունվարին 2008 թ.-ի դեկտեմբերի համեմատ պարենամթերքի սղաճը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) 2,4% է կազմել, ոչ պարենային մթերքների դեֆլյացիան՝ 1,3%, իսկ ծառայությունների սակագները՝0,3%։ 

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում մինչև 2008 թվականի վերջը սղաճը ծրագրված է 4%-ի (±1,5%) մակարդակով։--0-